24.11.2020|
22:23
Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառի շրջանը կանցնի Ադրբեջանին: Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ՝ մեր սրբատեղիներից մեկը՝ Դադիվանքը, կմնա ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞նք այնտեղ նորից աղոթք անել, թե՞ ոչ: Ճակատագրի հեգնանաք ասես լինի՝ մեր սրբությունը ոչ թե մենք, այլ ռուսն է պաշտպանում: